ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Պայքարելով հայկական արժեքային կոդի դեմ՝ Փաշինյանը, Փաշազադեի ցանկությամբ, պայքար է մղում հայկական ինքնության դեմ

Պայքարելով հայկական արժեքային կոդի դեմ՝ Փաշինյանը, Փաշազադեի ցանկությամբ, պայքար է մղում հայկական ինքնության դեմ
21.10.2025 | 13:26

Հայ Առաքելական Եկեղեցու, ՀԱԵ առաջնորդների դեմ Փաշինյանի հարձակումները փորձ են դելեգիտիմացնել Եկեղեցին՝ որպես կենդանի բարոյական և քաղաքական հեղինակություն։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Վատիկանում՝ Ցեղասպանության ժամանակ զոհված հայ մարտիրոսների սրբադասմանը կամ կեղծավորություն է, կամ ռազմավարական իմիտացիա․ իշխանությունը փորձում է յուրացնել «մահացած», իրեն արդեն չսպառնացող, պատմական հավատի (մարտիրոսների) խորհրդանշական կապիտալը, որպեսզի խարխլի այսօրվա կրոնական ընդդիմությանը և նրա առաջնորդներին։

Փաշինյանի դիրքորոշումը տեղավորվում է «ՈՒմն է իշխանությունը, նրանն է և Հավատքը» տրամաբանության մեջ։ Հոգևորականության դեմ հարձակումներն ու ձերբակալությունները՝ դա աշխարհիկ իշխանության գերակայությունը հաստատելու, կրոնական ինստիտուտը քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորություններին «կտրելու» և եկեղեցու ապագան ինքնուրույն որոշելու փորձեր են: Սրանք փորձեր են պարտադրելու, թե ինչպիսին պետք է լինի «ճիշտ» Եկեղեցին «Նոր Հայաստանում» (որը ձգտում է վերածվելու «Արևմտյան Ադրբեջանի»)։

Պայքարելով Հայկական Արժեքային Կոդի դեմ Փաշինյանը, Փաշազադեի ցանկությամբ, պայքար է մղում Հայկական ինքնության դեմ։ Այսպիսով, կոնֆլիկտը պարզապես քաղաքական վեճ չէ, այլ պայքար ազգային, արժեքաբանական կոդի համար։ Փաշինյանը, Փաշազադեն, Ալիևը և Էրդողանը ձգտում են փոխել այդ կոդը՝ վերացնելով ավանդական խորհրդանիշները, որոնք խոչընդոտում են նոր արտաքին քաղաքական և ներքին կուրսին։

Իսկ Դուք ասում եք, թե XXI դարում կրոնական պատերազմներն անհնար են...

Ի դեպ, Փաշինյանը նաև այս հարցում օրիգինալ չէ։ Քաղաքական կոնֆլիկտի անցումը կրոնական հարթության ՈՒկրաինայում ամենավառ և ամենամասշտաբային օրինակն է այն բանի, ինչի մասին մենք խոսում ենք հայկական համատեքստում. աշխարհիկ իշխանության փորձերը՝ ստեղծելու կրոնական սիմուլյակր՝ «իր» ազգային գաղափարը լեգիտիմացնելու համար։ Մեր դեպքում՝ թուրքական SETA-ի և MIT-ի կողմից մշակված ազգային գաղափարի լեգիտիմացումը, որը կարող է վերաճել Հայ Առաքելական Եկեղեցին Հայ Կաթոլիկության փոխարինելուն։

Էջմիածին կատարած վերջին ուխտագնացությունը դարձավ ուղղակի և տեսանելի ապացույցն այն բանի, որ հայ հասարակության զգալի մասը հրաժարվում է ընդունել իշխանության կողմից պարտադրվող «նոր» արժեքային կոդը։ Այս ակցիան կենդանի հավատի և դիմադրության ֆիզիկական արտահայտությունն է՝ «ՈՒմն է իշխանությունը, նրանն է և Հավատքը» սկզբունքի դեմ:

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ